Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալա համերգ». կհնչեն հատվածներ իտալական օպերաներից

Դեկտեմբեր 07,2015 23:35

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը՝ դեկտեմբերի 8-ին, կանցկացվի «Գալա համերգ»՝  անվանի տենոր, Հայաստանի ու Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ:

Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից:

Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), որը համերգներով պարբերաբար ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Նա վերջերս Օպերային թատրոնում ղեկավարեց Վերդիի «Տրավիատա» և «Տրուբադուր» ներկայացումները:

Այսօր՝ համերգի գլխավոր փորձից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում Ջանլուկա Մարչիանոն ասաց, որ իր համար պատիվ է լինել Հայաստանում, հանդես գալ Օպերային թատրոնի բեմում, իսկ Գեղամ Գրիգորյանի հրավերը մեծ հպարտության առիթ է:

Նշենք, որ Գեղամ Գրիգորյանից բացի, համերգին մասնակցում են նաև Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո­-սոպրանո), Գոշ Սարգսյանը (բաս), Սիրանույշ Գասպարյանը (սոպրանո), Տաթև Աշուրյանը (սոպրանո), բալետի առաջատար մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը և բալետի արտիստ Վահագն Մարգարյանը:

«Գալա համերգ»­-ին կմասնակցեն նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031