Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառում 23-ամյա երիտասարդի զոհվելը արտակարգ պատահար չէ՞

Դեկտեմբեր 11,2015 20:25

Դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում հուղարկավորել են  գյուղի 23-ամյա բնակիչ Վարազդատ Գրիգորյանին: Գանձաքարից տեղեկացանք,որ նա զոհվել է դեկտեմբերի 8-ին,երբ եղբոր հետ անտառ վառելափայտ պատրաստելու էր գնացել: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդի մահվան պատճառ է դարձել փայտ կտրելու ժամանակ նրան  հարվածած գերանը:

Տավուշի մարզի  դատախազ  Տիգրան Սարգսյանից տեղեկացանք, որ  դեպքի կապակցութամբ ոստիկանությունում  նյութեր են նախապատրաստվում, հանցակազմի առկայության դեպքում քրեական գործ կհարուցվի: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ  իրավիճակների նախարարության  ինտերնետային կայքի (www.mtaes.am) «Պատահարներ» խորագրի ներքո Վ. Գրիգորյանի  զոհվելու վերաբերյալ տեղեկատվություն չկա,  այդ դեպքը արտակարգ պատահար չէ՞:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031