Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ «London Chess Classic»-ում

Դեկտեմբեր 12,2015 11:55

Անգլիայում ընթացող «London Chess Classic» գերմրցաշարը թեւակոխեց վճռորոշ փուլ, հետեւաբար, աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների պայքարն ավելի է սրվել:

Յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցաշարում առաջին հաղթանակը տարավ՝ արագ պարտության մատնելով Բուլղարիայի շախմատիստների առաջատար Վեսելին Տոպալովին: Անդրանիկ հաղթական միավորը վաստակեց նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Արոնյանն ու Կարլսենը 4,0-ական միավորով Ալեքսանդր Գրիշչուկի եւ Անիշ Գիրիի հետ միասին բաժանում են 2-5-րդ հորիզոնականները:

Ստացվել է մի այնպիսի իրավիճակ, որ գերմրցաշարի ելքը կախված է լինելու վերջին երկու տուրերի արդյունքներից: Այսօր Լեւոնը սեւերով խաղում է Գրիշչուկի, Իսկ Մագնուսը՝ մրցաշարային աղյուսակը եզրափակող «վիրավոր» Տոպալովի հետ, իսկ վաղը եզրափակիչ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը դեմ առ դեմ հանդիպելու է այս պահի միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ londonchessclassic.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031