Ավարտվեց «London Chess Classic» գերմրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ-ի օփենը, որին բացի հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանից մասնակցում էին այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող եւս երեք մեր հայրենակիցներ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Մելքումյանը 6,5 միավորով զբաղեցրեց իններորդ տեղը: Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը նույն արդյունքով հանգրվանեց մեկ աստիճան բարձր հորիզոնականում: Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) 21-րդն է, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մերի Գրիգորյանը (Անգլիա) պայքարը եզրափակեց երկրորդ հարյուրյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ londonchessclassic.com-ի
Կարդացեք նաև


















































