Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գյուղապետի  օրոք Խաշթառակը բարեկարգվել է

Դեկտեմբեր 19,2015 21:39

Սեպտեմբերի 27-ին  Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն  անցավ իր պարտականությունների կատարմանը: Համայնքի  համար հիմնահարց էր  ճանապարհների վիճակը: Ա. Վիրաբյանն ասաց, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աջակցությամբ  եւ գործարար Միքայել Վարդանյանի ֆինանսական օգնությամբ  վերանորոգվել է 14  կմ համայնքային ճանապարհ,այդ թվում՝ միջպետական ավտոճանապարհից Խաշթառակի գյուղամեջ տանող ճանապարհը: Ճանապարհները  խճապատվել են, դրանց եզրերը եւ  սելավատարները՝ մաքրվել : Այդ աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 4-ին, ավարտվել ՝ դեկտեմբերի  18-ին: Ճանապարհների մաքրման աշխատանքներին մասնակցել, համապատասխան վճար է ստացել 28 խաշթառակցի:

chanaparh

Գործարար Միքայել Վարդանյանի  ֆինանսական աջակցությամբ  գյուղում մասնակի նորոգվել է 320 ընտանիքի  սպասարկող խմելու  ջրի  ցանցը: Հին  ջրագծերը փոխելու համար Խաշթառակ են  ներկրվել  եւ բնակիչներին տրամադրվել ընդհանուր առմամբ 4.5 կմ երկարությամբ   խողովակներ, նորոգվել է ջրահավաք  2 ավազան, ջրահավաք այլ  ավազանների նորոգումը շարունակվում է:chan

Բարելավվել է համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Անդրանիկ Վիրաբյանից տեղեկացանք, որ մինչ նրա պաշտոնավարումը  հավաքագրվել է նախատեսված եկամուտների 21 տոկոսը, այժմ այդ ցուցանիշը հասել է 63-ի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031