Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Դեկտեմբեր 23,2015 19:40

Դեկտեմբերի 23-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Եգիպտոսի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Մաաթիին հաջողություն մաղթեց իր առաքելությունում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի դեսպանն իր հերթին շեշտեց, որ Եգիպտոսը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմանը և համագործակցության զարգացմանը:

Հայաստանի արտգործնախարարը և Եգիպտոսի դեսպանն անդրադարձան հայ-եգիպտական փոխգործակցության օրակարգային հարցերին: Նրանք կարևորեցին գալիք տարում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը Երևանում: Երկուստեք նշվեց Եգիպտոսի հայ համայնքի կապող դերը երկու երկրների և ժողովուրդների միջև:

Նախարար Նալբանդյանը և դեսպան Մաաթին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Կողմերը համակարծիք էին, որ հրամայական է միջազգային ջանքերի համախմբումը՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելու համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031