Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղատանը կեղծ 20 հազարանոց իրացրած կնոջ մոտ ևս 19 կեղծ թղթադրամ հայտնաբերվեց

Դեկտեմբեր 31,2015 13:00

Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ռիժկովի փողոցում գտնվող դեղատնից, կեղծ փողեր պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մարիա Գ.-ին, ով նշված դեղատանն իրացրել էր 20.000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ թղթադրամ:

Խուզարկությամբ Մարիա Գ.-ի ներքնաշորից հայտնաբերվել է 20.000 դրամ անվանական արժեքով (տարբեր սերիայի և համարների) ևս 19 կեղծ թղթադրամ:
Մարիա Գ.-ն հայտարարել է, որ թղթադրամները պատրաստել է իր աշխատանքի վայրում գտնվող գունավոր տպիչի միջոցով՝ իրացնելու նպատակով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 202 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մարիա Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031