Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավոր ծնունդդ, 25-ամյա «Ա1+». (Տեսանյութ) a1plus.am

Հունվար 03,2016 17:15

2002թ ապրիլի 2-ին, կեսգիշերին  իմ գործընկերների հետ «Ա1+»-ի գրասենյակում ես էլ գոռացի անզորությունից, երբ վերջին անգամ էկրանին երեւաց «Ա1+»-ը դեռ եթերում է» տողն ու … վերջ:

Բայց պարզվեց, որ ամեն ինչ նոր է սկսվում: Դե, մեզ եթեր այդպես էլ չտվեցին. հները գնացին, նորերը եկան, նրանք էլ գնացին, նորերը եկան, հները հետ եկան, էլի գնացին կամ մնացին, նորերը  եկան:  Ծնվեց «Այբ- Ֆե» թերթ, որը չդիմացավ շուկայական խաղերին, Ա1+ մոբայլ նորություններ, որը կարճ ապրեց, հիմա էլ «Արմյուզի» եթերում` «Այբ-Ֆե+»,որը չգիտեմ դեռ ինչքան կապրի: Այս բոլոր նորամուծություններին զուգահեռ ապրեց ու ապրում է «Ա1+»-ի կայքը, որն իմ համար` իմ ազատ արտահայտվելու ամենակայուն հարթակն է, ինչը կարող է երազել ցանկացած լրագրող:

Իմ լրագրողական գործունեության 15 տարիները կապված են «Ա1+»-ի հետ. իմ համակարգչում նույնիսկ կարող է գտնվել  լուսանկար, որն արվել է դեռ  այն ժամանակ, երբ ես «Ա1+»-ի տեղը չգիտեի: Համակարգիչները փոխվել են, բայց տեղեկատվությունը փոխանցվել է նորին, ինչպես հին «Ա1»-ցիները էստաֆետը հանձնել են «Ա1+»-ցիներին:

Ու նույնիսկ այսքան փորձ ունենալուց հետո, որեւէ ռեպորտաժ ,  հոդված պատրաստելուց առաջ, ես  անհամբեր սպասում եմ,թե ինչ կասի Մեսրոպ Մովսեսյանը` «Ա1+»-ի տնօրենը:  Երբեք ինձ չի լքում զգացողությունը,որը կար հեռավոր 2000 թվականին, երբ դեռ եթերում էր «Ա1+»-ը: Գրաքննություն «Ա1+»-ում չկա. պատրաստիր, ինչպես ուզում ես, այն եթեր կգնա,  բայց եթե  ձախողել ես, ուրեմն…Չէ, չեմ բացում  փակագծերը, կարեւորն ինձ հասկացան հին «Ա1+»-ցիները:

Երկար գրեցի, բայց ես չեմ կարող չասել, որ այսօր նաեւ այն մարդու ծննդյան օրն է, որը ստեղծեց «Ա1+»-ը ու իմ ու իմ պես հարյուրավոր երիտասարդների հնարավորություն տվեց աշխատելու, սխալվելու, հասկանալու եւ կայանալու:

Շնորհավոր ծնունդդ, 25-ամյա «Ա1+», շնորհավոր ծնունդդ, «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյան, եւ այս շնորհավորանքները բոլոր նրանց կողմից է, ովքեր համարում են, որ , ներեցեք, «Ա1+»-ը միայն Ձերը չէ, այլ նաեւ իրենցը: Ախր, այս «Ա1+»-ը այնքան բան է տեսել…

Կարինե ԱՍԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031