Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավոր փոսալցման աշխատանքներ կկատարվեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Հունվար 11,2016 18:35

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինբարեկարգման վարչության պետին հանձնարարել է ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին իրազեկել, որ կնքված պայմանագրերին համապատասխան` վերջիններս սեփական միջոցներով կազմակերպեն մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:

Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ ներկայում փողոցներում գոյացած փոսերի թիվը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է: Դրանք հիմնականում ի հայտ են եկել այն փողոցներում, որոնց շահագործման երաշխիքային ժամկետը կամ սպառվել է, կամ էլ ավարտին մոտ է: Այդուհանդերձ, հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել, որ տրանսպորտային միջոցների երթևեկության համար արհեստական դժվարություններ չստեղծվեն:

Քաղաքապետը նաև նշել է, որ փոսալցման գործընթացը ժամանակավոր երևույթ է, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում կիրականացվի ընդունված  չափորոշիչներին համապատասխան ասֆալտապատում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031