Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների համալրում և վարկերի մարում՝ Easy Pay և S Pay տերմինալների միջոցով

Հունվար 15,2016 15:33

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ և, հոգալով իր Հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, կատարում է հերթական քայլը Հաճախորդի կողմից իրականացվող վճարային գործարքները առավել արագ և հարմար դարձնելու համար:

Սույն թվականի հունվարի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռվի ժամանակի իրական ռեժիմում կատարել իրենց բանկային/քարտային, ավանդային հաշիվների համալրումներն ու վարկերի մարումները Easy Pay և S Pay վճարային տերմինալների միջոցով:

Վճարումները հասանելի են 24/7 ռեժիմում` փողոցներում տեղադրված 200 S Pay տերմինալների և Easy Pay 290 տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Easy Pay վճարային տերմինալների միջոցով իրականացվող վճարումների պայմանները և սակագները.

Համալրման նվազագույն գումար` 1,300 ՀՀ դրամ,
Համալրման առավելագույն գումարը` 60,000 ՀՀ դրամ:
Ընդ որում` մինչև 1,300 ՀՀ դրամ մուտքագրում կատարելու դեպքում գումարն ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:

Յուրաքանչյուր Վճարման միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ:
Հաճախորդը կարող է իրականացնել 1-ից ավելի գործարքներ` յուրաքանչյուրը 60,000 ՀՀ դրամ սահմանաչափով:

Համալրված գումարները հաշվին հասանելի են դառնում/փաստացի իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում.
–   երկուշաբթիից-ուրբաթ 09:00-ից մինչև 19:00-ն;

–   շաբաթ օրը` 09:00-ից մինչև 18:00-ն;

–  մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխարկումն իրականացվում է գործարքի հաշվեգրման (քաղվածքում արտացոլման) պահին Բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031