Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական Միությունը պետք է 3 միլիարդ եվրո հատկացնի Թուրքիային. Amerikayidzayn.com

Հունվար 16,2016 10:41

«Ամերիկայի ձայն». Եվրախումբը համընդհանուր ընդունված անվանում է եվրագոտու ֆինանսների նախարարների ոչ-պաշտոնական հանդիպումների համար: Այդ խումբը ունի 19 անդամ երկիր, որոնք իրենց պաշտոնական դրամական միջոց են ընդունել եվրոն:

Խմբի նախագահող Յերոեն Դայսելբլոեմը ուրբաթ օրը նշել է, որ Եվրոպական Միությունը պետք է շտապ գործարք կնքի Թուրքիայի հետ երեք միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ Թուրքիային օգնելու կանգնեցնել փախստականների ներհոսքը Եվրոպա: Թուրքիայի նման ֆինանսավորումը ԵՄ-ի ու Անկարայի միջև ավելի ծավալուն համաձայնության մի մասն է միայն: Մեծ գործարքը նպատակ ունի լուծել Երկրորդ աշխարհամարտից ի վեր դեպի Եվրոպա ընթացող ամենածավալուն ներգաղթի ճգնաժամը:

Գերմանիան ներգաղթողների շուրջ Թուրքիայի հետ գործարքի հիմնական աջակիցն է, քանի որ այդ երկիրը արդեն իսկ ընդունել է մեկ միլիոն փախստական 2015 թվականի ընթացքում։ Գերմանիան անգամ պատրաստ է ավելացնել այն գումարները, որոնք ի սկզբանե խոստացվել էին Թուրքիային:

ԵՄ-ի ֆինանսների նախարարների Բրյուսելում կայացած հանդիպումից առաջ Յերոեն Դայսելբլոեմը սակայն նվազեցրել նման ակնկալիքները. «Ես մտադիր եմ կենտրոնանալ նախատեսված միջոցները հատկացնելու շուրջ ջանքերի վրա և 3 միլիարդ եվրոյի գործարքի պայմանագիրը կնքելու ու կյանքի կոչելու վրա, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է: Դեռևս անիմաստ է խոսել ավելի մեծ գումարի մասին: Եկեք դեռ այս 3 միլիարդը տրամադրենք», – ասել է Դիջսելբլոեմը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031