Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. Օպերան ավելի կարեւոր է, քան այդ 4-5 ծառը

Հունվար 21,2016 12:44

«Մեդիա կենտրոնում» հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման էր եկել Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանը: Չնայած՝ ասուլիսը Արամի 30 հասցեում գտնվող շենքի մասին էր, բայց նա նաեւ անդրադարձավ Օպերային:

«Օպերայի շենքը կարեւոր կառույցն  է մեր Երեւանում: Այդ կառույցը իր սահմանատարածական լուծումով պետք է միավորի ե՛ւ Հյուսիսային պողոտան, ե՛ւ Կասկադի կողմից այդ առանցքը: Այդ ճանապարհների վրա կան պատահական աճած, ժամանակին տնկած մեր կողմից ծառեր, այդ ծառերը պետք է հանել, ընկերնե՛ր: Օպերան ավելի կարեւոր է այդ առանցքի վրա, քան այդ 4-5 ծառը: Դա եւս համարում են բնության պաշտպանները, որ չի կարելի մի ծառի ձեռք տալ, այդպես չի կարելի: Քաղաքաշինությունը բավականին լուրջ խնդիր է, պետք է դրան բազմակողմանի մոտենալ»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031