Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնը, «Բամբիռ»-ը ու մյուս հայտնիները՝ երիտասարդական մայրաքաղաքի տեսահոլովակում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 21,2016 20:03

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրին ճանաչվել է  2016 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք: Հարազատ քաղաքը գովազդող տեսահոլովակում նկարահանվել են բազմաթիվ ճանաչված  դեմքեր. ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի արտիստական կազմը՝ թատրոնի  գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ, Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը՝ դիրիժոր Կարեն Մայիլյանի գլխավորությամբ, «Բամբիռ» ֆոլք ռոք խումբը:

Ի դեպ, տեսահոլովակի երաժշտությունը «Բամբիռ»-ինն է: Նկարահանումներին մասնակցել են նաեւ ակտիվ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տեսահոլովակի պատվիրատուն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունն է:

12620662_957864557600746_1980328816_o 12557076_957864570934078_1198533242_o 12557250_957864560934079_1818606790_o 12562853_957864580934077_1405790095_o 12575845_957864564267412_986551784_n 12557245_957864547600747_627347381_o

Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, որը գլխավորել է այս տեսահոլովակի նկարահանման պրոդյուսերական աշխատանքները, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «40 վայրկյանում դժվար է ցուցադրել Գյումրին, առավել եւս որպես երիտասարդական քաղաք: Գիտեք, մեր քաղաքը հիմա երիտասարդական մեծ ներուժ ունի գրեթե բոլոր բնագավառներում: Մենք կարողացանք դրանից առանձնացնել ընդամենը մի քանիսը, ըստ մեզ՝ ամենակարեւորները:  Տեսահոլովակը նկարահանել ենք  բացառապես գյումրեցի ստեղծագործողներով, միայն տեխնիկական մասով ենք դիմել մայրաքաղաքի օգնությանը:

Նշեմ, որ տեսահոլովակի ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է, օպերատորը Հայկ Բարսեղյանը, մոնտաժի ռեժիսորը Հրանտ Աթոյանն է, իսկ պրոդյուսերական ու ադմինիստրատիվ աշխատանքները կատարել է «Պրոֆ» պրոդաքշնը: Սցենարը գրվել է համատեղ ստեղծագործական կազմի հետ: Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել ու մեծ օժանդակություն են ցուցաբերել համահայտատու կառույցները՝ Կարեն Պետրոսյանի, Հայկարամ Դրմեյանի, Տիգրան Պետրոսյանի ու մյուսների գլխավորությամբ», -ասաց Տիգրան Վիրաբյանը:

Նշենք, որ խոսքը գյումրեցի ակտիվ երիտասարդների մասին է, որոնք հայտնի են տարբեր, այդ թվում եւ բարեգործական ակցիաներին՝ «Մեկ բացիկ մեկ բնակարան»-ին, «Սուրբ Ծննդյան Զամբյուղ»-ին իրենց մասնակցությամբ:

Լուսանկարները՝  Տիգրան Վիրաբյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031