Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա անընդունելի եւ դատապարտելի է». Ալեքսանդր Արզումանյանը՝ Գեւորգ Սաֆարյանի մասին

Հունվար 25,2016 20:12

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Իսկ մինչ այդ՝ Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգել էր, որ Գեւորգին ուզում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձնախցից տեղափոխել 51-րդ խուց, որը հայտնի է իր վտանգավորությամբ, այնտեղ քրեական հեղինակություններն են՝ իրենց օրենքներով:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վստահեցրեց, որ քրեակատարողականներում իսկապես նման մարտավարություն կիրառում են. «Հնարավորություն ունի քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան օգտագործել այդ հանգամանքը: Կոնկրետ այս իրավիճակում ես հավատում եմ մեր կոլեգաներին, որոնք ասում են, որ նման բան կա: Դա անընդունելի է եւ դատապարտելի է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ այցելել է Հայկ Կյուրեղյանին եւ Գեւորգ Սաֆարյանին: «Ապրի Նիկոլը»,- արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031