Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. ԵԽԽՎ-ն ունի չճանաչված պետությունների ներկայացուցիչներին քննարկումների հրավիրելու փորձ

Հունվար 27,2016 12:36

«Ես չեմ կարծում, որ նորմալ է եւ կարելի է դիտել բնական, երբ ազգաբնակչության առօրյային, նրա բնականոն ընթացքին, կենսագործունեությանը վերաբերող խնդիրներին այդ ազգաբնակչության ներկայացուցիչները չեն մասնակցում: Ինձ համար խիստ անբնական է, որ այդ քննարկումներին չեն մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչները»,- այս մասին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերտառությամբ զեկույցը մերժվեց եւ հետ ուղարկվեց քաղաքական հարցերի հանձնաժողով, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց:

Կարեն Բեքարյանը նշեց, որ նույնիսկ ԼՂՀ-ն չճանաչելու պարագայում կարելի էր նրա ներկայացուցիչների ներկայությունն ապահովել «դե-ֆակտո իշխանություններ» ձեւակերպմամբ. «Աննորմալ է սրա չլինելը եւ սա հետագայում պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Կա երկու հանգամանք, որ շատ կարեւոր է. առաջին՝ Եվրոպայի խորհուրդն ընդհանրապես եւ ԵԽԽՎ-ն մասնավորապես, մարդու իրավունքների, ժողովրդավարություն, խոսքի ազատության, քաղաքացիական հասարակության կայացման հիմնական նպատակների եւ առաքելության վրա նստած կառույցներ են: Այստեղից խնդիր է առաջանում. սահմաններ, երկրների ճանաչում-չճանաչում չեն կարող իրենց համար առավել լինել, քան մարդու իրավունքները»:

Երկրորդ գործոնն, ըստ Կարեն Բեքարյանի, այն է, որ ԵԽԽՎ-ն ունեցել է անկախ քաղաքական ճանաչումից, քննարկումների ժամանակ, թեմային առնչվող մարդկանց հրավիրելու փորձ. «Խոսքը Կոսովոյին, Հյուսիսային Կիպրոսին: Այս պարագայում մոտեցումն անբնական է»:

Պատգամավորը նշեց, որ Եվրոպայի խորհուրդը եւ ԵԽԽՎ-ն որեւէ փորձ չունի հակամարտությունների քաղաքական կարգավորմանն առնչվելու կամ միջնորդի դերակատարություն ստանձնելու. «Այս պարագայում խիստ անբնական է դառնում, որ նա դուրս է գալիս իր մանդատի, առաքելության շրջանակներից եւ փորձում է նկատառումներ արտահայտել զեկույցներում»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031