Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հունվար 29,2016 16:47

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, այդ թվում կազմակերպության կոալիցիոն ուժերի և միջոցների ղեկավարման, միացյալ շտաբի գործունեության ու զինված ուժերի ներկայացուցիչների ինստիտուտի կատարելագործում, ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծում ու գործառույթների կազմակերպում և դրա համագործակցությունը համապատասխան ազգային կենտրոնների հետ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բուհերում զինվորական կադրերի և մասնագետների պատրաստում:
Կողմերն անդրադարձան նաև ընթացիկ տարում ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կոմիտեի և ռազմական կոմիտեի նիստերի նախապատրաստմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև մի շարք միջոցառումների իրականացմանը (այդ թվում օպերատիվ և մարտական պատրաստության), որոնք ուղղված են վերոնշյալ հարցերի և 2016թ. ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում գերակա ուղղությունների կատարմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031