Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 6000 վստահված անձով 2017-ին կապահովի արդար ընտրություններ

Փետրվար 02,2016 16:46

Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «6000 վստահված անձ» նախագծի եւ v6000.am-ի շնորհանդեսը: Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրեցին որոշ մանրամասներ` կապված վստահված անձանց թվի եւ գործունեության հետ:

Ըստ Արայիկ Հարությունյանի, 6000 վստահված անձանց թիվը պայմանավորված է 2017-ի ընտրությունները վերահսկմամբ: Ըստ այդ թվի, 1997 տեղամասերում կլինեն 3 վստահված անձ, որոնք կվերահսկեն ընտրությունները եւ առավելագույնս կապահովեն արդար ընտրություններ: Վստահված անձինք ընտրության ժամանակ նկատվող խախտումները պետք է արձանագրեն տեսա կամ լուսանկարահանման միջոցով:

qax.-paym.

Արայիկ Հարությունյանը նշեց, որ վստահված անձինք արդեն իսկ կարող են գրանցվել v6000.am կայքում, որից հետո կանցնեն համապատասխան դասընթացներ:

Կուսակցությունը չի առաջնորդվում այն սկզբունքով, որ միայն «Քաղաքացիական պայմանագրի» անդամները պետք է լինեն վստահված անձինք, այլ բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են վերահսկել եւ ունենալ արդար ընտրություններ:

«Անցած 20 տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը պատշաճ կերպով չի իրականացնում ընտրական տեղամասերի վերահսկողությունը եւ սա թույլ է տալիս իշխանություններին շատ ավելի հեշտ իրագործել ընտրակեղծիքներ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

qaxaqacikakan-payman.

Կուսակցության վարչության նախագահի փոխանցմամբ՝ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը հայեցակարգային է կուսակցության համար, որի առկայության դեպքում միայն հնարավոր է իշխանափոխություն իրականացնել: Ըստ նրա, ինստիտուցիոնալ ընդդիմությունն ունի երեք բաղադրիչ՝ «Ապագա Հայաստանի» նախագիծը, որը դեռ ձեւավորման փուլում է, իշխանափոխությունից հետո իշխանությունը ստանձնելու ունակ թիմի ձեւավորումը, որը նրանք կոչում են նաեւ ստվերային կառավարություն եւ 6000 վստահված անձանց առկայությունը:

Այս կուսակցությունը ունի նաեւ 2017 թվականի հետընտրությունների ծրագիր. «Եթե ընտրությունների ընթացքում մենք համոզվենք, որ ունենք բավարար չափով ապացույցներ, որ ընտրությունները կեղծված են եւ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է շատ ավելի քիչ, քանի 50 գումարած 1 ձայնը, ապա, մենք հաջորդ օրվանից կսկսենք գործողություններ, որոնցից ամենակարեւորը`հաջորդ օրը հանրահավաք հրավիրել եւ ներկայացնել բոլոր արձանագրությունները, որոնք մենք ունենալու ենք այդ տեղամասերից»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29