Հաագայի Միջազգային քրեական դատարանը սկսում է 2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը: 2006թ. նոյեմբերի 23-ին Լոնդոնում մահացած ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության վերջնական զեկույցը եզրակացրել է, որ Լիտվինենկոյի մահվան հետեւում կանգնած է ՌԴ իշխանությունը, եւ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության իրականացմանը:
Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ այս գործընթացները Պուտինի հետագա իշխանավարման վրա, արդյոք արեւմուտքը փոխե՞ց խաղի կանոնները Պուտինի նկատմամբ` այլ դաշտ տեղափոխելով նրա պատասխանատվության հարցերը: «Առավոտ»-ն այս հարցն ուղղեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանին:
«Ռուս-վրացական պատերազմի հետաքննության մեկնարկը միջազգային դատական ատյաններում դեռ առաջին ծիծեռնակն է: Մոտ ապագայում դրան հետեւելու են նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության եւ Ղրիմի բռնակցման հետ կապված բազմաթիվ միջազգային հետաքննություններ: Սա տրամաբանական եւ սպասելի գործընթաց է, նախ եւ առաջ պայմանավորված վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ուժային ապօրինի գործողություններով զուգորդված արտաքին քաղաքականություն վարելու մեթոդներով եւ միջազգային իրավունքի այնպիսի խախտումներով, ինչպիսին է այլ պետության տարածքի բռնակցումը», նշեց Մարթա Այվազյանը:
Ինչ վերաբերվում է Լիտվինենկոյի սպանության գործին, ապա մեր զրուցակիցը նկատեց, որ ՌԴ նախագահի հնարավոր մասնակցության մասին բրիտանական հետաքննության եզրակացության հրապարակումը նոր երանգ է մտցնում ՌԴ-Արեւմուտք, իսկ ավելի ճիշտ` Վլադիմիր Պուտին – Արեւմուտք ներկայիս լարված հարաբերությունները. «Այս երանգը ավելի տեսանելի է Իրանի նախագահի եվրոպական այցերի ֆոնի վրա: Սա ոչ միայն բավական զգալի եւ ցավագին հարված է ՌԴ նախագահի կարգավիճակին եւ նրա ինքնասիրությանը, այլ նաեւ կարող է որակավորվել որպես նախազգուշացում, կամ ակնարկ առ այն, որ ժամանակն է վերանայել ՌԴ արտաքին քաղաքականության որոշ եզրեր այլապես բացառված չէ ՌԴ նախագահին միջազգային դատական ատյաններում պատասխանի կոչելը, կամ մի ազդակ, որ հուշում է, որ փոփոխությունների բացակայության դեպքում Վ. Պուտինի նախագահությունը կարող է մոտենալ ավարտին»:
Կարդացեք նաև
Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Էմմա՜… Էմմա, Էմմա, Էմմա
[հառաչանք]
ո՞նց ես, ուրտեղի՞ց ես ճարում այսպիսի ցաւալի զրուցակիցներ…
«ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ»-ի մը կարծիքը՝ ընդհանրապէս, իսկ Պուտինի մասին՝ յատկապէս, ինչպէ՞ս կարելի է լուրջի առնել, նուազագոյն չափով անգամ
բառացիօրէն իր գործատէրերի ամենակոպիտ փրոփականտան է տարածում, պարզապէս
մինչ Պուտինը շարունակում է հեշտօրէն իր կամքը պարտադրել այդ ՆԱՏՕ կոչված ժամանակավրէպ, դատարկ ու անզօր կառոյցին, անհեթեթ դարձած, խղճալի խրտվիլակին
արմյաշկաների սարսափելի երազը, ինչի պատճառով իրենք զանգվածային ինքնասպանության են դիմելու, իսկ որքան շուտ եւ որքան շատ՝ ավելի լավ