Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը՝ որդու մասին. «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել». «Հրապարակ»

Փետրվար 03,2016 10:26

Հանրահայտ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, որտեղ նշանակվել էր անցած տարվա նոյեմբերին։

Երեկ Սուրիկ Խաչատրյանը հորդորել է «մեծ- մեծ» պատճառներ չփնտրել որդու ազատման հարցում։ «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել, նստած մի տեղում, ինքը սիրում է աշխուժություն, ցանկացավ անձնական բիզնես ծավալել, դրա համար էլ, իր դիմումի համաձայն, որոշեց դուրս գալ։ Ի՞նչ է եղել, էդ ի՞նչ մի պաշտոն է, որ սաղդ իրար եք խառնվել»,- ասել է նա։

Իսկ նախապես չէի՞ն հաշվարկել, որ դա իր որդու տեղը չէ։ Հարցից Լիսկան վրդովվել է. «Դե հիմա որոշել էր փորձել»։

Ապա ավելացրել է, որ առաջիկայում կիմանանք, թե որդին ինչով է զբաղվում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29