Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մահացած 22-ամյա տղայի հայրը սպառնում է պայթեցնել ինչ-որ անձանց. shamshyan.com

Փետրվար 11,2016 12:43

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ այսօր առավոտյան մահացել է նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ է ունեցել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, քանի որ պարզ է՝ հայրը կորցրել է որդուն և դժվար է համոզել ծնողին, որպեսզի հուսահատությունից չդիմի այդ անմիտ քայլին;

Հարևանները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին. «Տղան 2012 թվականին ծառայել է ՀՀ ՊՆ Վարդենիսի զորամասում և հիվանդության պատճառով զորացրվել է, որից հետո առողջապահության նախարարությունը խոստացել է, որ բուժման ծախսերը կհոգա անգամ արտասահմանում, սակայն այնքան են ձգձգել, որ տղան այսօր մահացել է, ինչի պատճառով էլ հայրը ստիպված փորձում է դիմել ծայրահեղ այդ քայլին»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29