Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի դիրքորոշումները՝ օմբուդսմենի թեկնածուների հարցում (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 15:27

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն էր քննարկվում:

Naira ZohrabyanԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս պահին չունի թեկնածու, չեն պատրաստվում պաշտպանել Տիգրան Ուրիխանյանի առաջադրած թեկնածուին՝ Նարեկ Ալոյանին: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում պատրաստվում են Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ունենալ եւս մեկ պատգամավոր, որը կներկայացնի բացառապես ԲՀԿ խմբակցության տեսակետը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ բոլոր 3 թեկնածուներին ինքը միատեսակ է քվեարկելու:

Նա ասաց, որ հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելելու դրույթը վիճահարույց է, չկա որեւէ գնահատման չափանիշ դրա համար, թե ով է ավելի հայտնի, ուստի ինքը կարծում է, որ բոլոր երեք թեկնածուներն էլ Սահմանադրության այդ պահանջը բավարարում են:

Արծվիկ Մինասյանը նաեւ իր ռեյտինգային ցուցակը հրապարակեց թեկնածուների հարցում. «Առաջին տեղում Արման Թաթոյանն է, որը լիարժեքորեն համապատասխանում է իմ պատկերացումներին: Զարուհի Փոստանջյանը հավանաբար Սահմանադրական նորմերի համապատասխան կվերանայի իր մոտեցումները եւ փաստաբանական համակարգից անցում կատարի ՄԻՊ համակարգ՝ իր գործառույթներով: Իսկ Նարեկ Ալոյանին ես դիտարկում եմ որպես երիտասարդ կադր, որն իր առաջին քայլերն է անում»:

ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը Արման Թաթոյանի կողմնակիցն է եւ քվեարկելու է նրա օգտին:

Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց, որ ով էլ ընտրվեց ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան՝ իր թեկնածուն՝ Նարեկ Ալոյանը լինելու է լրացուցիչ պաշտպան:

Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել ոչ թեկնածուների առաջադրմանը, ոչ քվեարկությանը. «Լիագումար նիստում խմբակցությունը կորոշի: Ես չեմ քվեարկելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29