Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն է տարվում՝ պարզելու Բուրաստան Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները

Փետրվար 16,2016 11:56

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Բուրաստան Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 15-ին ոստիկանությունից Երևանի քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Բուրաստան Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վարորդի ինքնությունը հայտնի է, ով Երեւանի բնակիչ Ա.Ալեքսանյանն է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բժշկական կենտրոնից տրամադրած տեղեկանքի համաձայն՝ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։

 

ՀՀ քննչական կոմիտեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29