Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականություն չկա» (Տեսանյութ)

Փետրվար 16,2016 16:04

Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չեն նկատվում: Ինչպես այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, արդեն սկսվել են 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները. «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ստեղծելու փորձերն այդ մասին են խոսում: Կարծում եմ՝ առաջիկայում հետաքրքիր է լինելու»:

Անդրադառնալով Ադրբեջանին՝ Իսկանդարյանը նշեց, որ ընդամենը կես տարի առաջ իրավիճակն այդ երկրում բոլորովին այլ էր. «Հիմա Ադրբեջանը սահմանափակ ռեսուրսներ ունի եւ դժվար է ներազդում ավանդական մեթոդներով: Մարդու իրավունքների ոտնահարման համար այդ երկիրը անընդհատ միջազգային կառույցների քննադատությանն է արժանանում»:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայումս պատերազմի հավանականություն չկա. «Սահմանին սրացումներ միանշանակ կլինեն: Ադրբեջանը ռացիոնալ պատճառներ ունի դիվերսիաներ իրականացնելու, բայց չի նշանակում, որ միշտ այդպես է լինելու: Իսկ թե ապագայում ինչ կլինի, չեմ կարող ասել, ես Նոստրադամուսը չեմ»:

Բանախոսը նաեւ փաստեց, որ ԵՄ-ում եւս ճգնաժամ է, միգրացիոն խնդրի պատճառով եվրոպական երկրները մեծ հարվածներ են կրում. «Տնտեսական ճգնաժամը եւս խորանում է: Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում խնդիրներ կան: Մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքը մահացել է, նորն էլ չի ծնվել: Այս ամենի ֆոնին կայուն վիճակում է միայն Հայաստանը: Տնտեսական վիճակը վատ է, բայց կայուն: Պետք է ուշադիր հետեւենք հարեւան երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, չանենք կտրուկ քայլեր եւ պահպանենք մեր կայուն վիճակը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29