Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտին՝ «Ամենաբարեկիրթ նախագահ»

Փետրվար 17,2016 16:05

Ստամբուլում կայացած Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ֆեներբախչեից»  կրած 0:2 հաշվով պարտությունից հետո Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը հենց խաղադաշտում հանել է մարզաշապիկը, որի տակից հագած երկրորդ շապիկի վրա եղել է Վլադիմիր Պուտինի նկարը՝ «Ամենաբարեկիրթ նախագահը» մակագրությամբ:

Ինքը՝ ֆուտբոլիստը, իր այդ քայլը բացատրել է այսպես. «Նա իմ նախագահն է եւ ես նրան հարգում եմ: Որոշել էի ցույց տալ, որ ամենուր նրա հետ եմ եւ պատրաստ եմ աջակցել: Շապիկիս վրա գրված է այն, ինչ ցանկանում էի ասել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Р-спорт-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29