Լրահոս
Օրվա լրահոսը

2 ժամ տեւած հանդիպում ԲՀԿ-ում ու  «No comment»

Փետրվար 17,2016 16:05

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ԲՀԿ խմբակցության անդամների հետ: Հանդիպումը բավականին երկար տեւեց՝ 2 ժամից ավելի:

Բայց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք դեռ չունեն որոշում, թե ինչպես են քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը:

Vahan-Babayan

Վահան Բաբայանը չհրապարակեց, թե ինչ հարցեր էին այդքան երկար քննարկում օմբուդսմենի թեկնածուի հետ՝ ասելով, որ դա մամուլի համար չէ, իրենց ներքին հարցերն են:

Մեր հարցին՝ դրակա՞ն եք տրամադրված Թաթոյանի թեկնածության նկատմամբ՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Անձի խնդիր ընդհանրապես  չի քննարկվում, յուրաքանչյուր անձ ունի իր հեղինակությունն ու իր կարողությունը: Ավելի շատ քաղաքական մոտեցումներ պետք է լինեն: Խմբակցությունը դեռ պետք է քննարկում անցկացնի եւ որոշեն»:

Թե կլինի՞ միասնական դիրքորոշում, թե անհատական քվեարկություն՝ Վահան Բաբայանը չկարողացավ կոնկրետ պատասխանել. «Մենք որոշում չունենք: Այսօր աշխատանքային հանդիպում էր»:

Մեր հարցին՝ որեւէ հակասություն ունե՞ք իր հետ՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «No comment»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29