Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է գրել, նոր մրցույթ կկայանա

Փետրվար 19,2016 15:55

Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ կապված խնդրի մասին: Այսօր՝ փետրվարի 19-ին, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը եւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն այցելել են Բերքաբեր, հանդիպել դպրոցի ուսուցիչների, ծնողների հետ:

Կարեն Նազարյանից տեղեկացանք, որ Բերքաբերի դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը ստեղծված իրավիճակի պատճառով իր պաշտոնից հրաժարականի դիմում է գրել:

Կ. Նազարյանը հայտնեց, որ  դպրոցի տնօրենի պաշտոնակատար դեռ նշանակված չէ, առաջիկայում Բերքաբերի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կկայանա:

Կ. Նազարյանին հարցրինք նախորդ 2 օրերին Բերքաբերի դպրոցում տեղի ունեցած դասադուլի մասին: Նա ասաց, որ այդ օրերին դասի է գնացել դպրոցի աշակերտների մոտ կեսը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29