Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ. նշանակվել է փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար

Փետրվար 20,2016 15:35 Share

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։

Փետրվարի 19-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակ կա:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝  դատաբժշկի և փորձագետի հետ միասին։ Գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառները։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշման մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել