Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունու ռուսական ավիաբազան համալրվել է նոր կործանիչներով

Փետրվար 20,2016 15:49

Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազան համալրվել է ՄիԳ-29 չորրորդ սերնդի 4 կործանիչներով, մոդեռնիզազցված ՄիԳ-29Ս-երով, կապիտալ վերանորոգում անցած Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռով: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս շաբաթվա ընթացքում ավիատեխնիկան Կրասնոյարսկից ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով տեղափոխվել է Երևանի ռազմական օդանավակայան:

Առաջիկայում 4+ սերնդի ճակատային կործանիչները և Մի-8ՄՏ ուղղաթիռը կհավաքվեն զորամիավորման ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից և շարք կմտնեն:  Զորամիավորման օդաչուները ստացված կործանիչներով թռիչքներ կսկսեն ընթացիկ տարվա մարտից:

Այս պահին Էրեբունու ռազմաբազան հագեցած է 4-րդ սերնդի 9 ՄիԳ-29  կործանիչներով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29