Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ միավորում»-ը՝ կուսակցություն

Փետրվար 21,2016 16:24

«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը փետրվար 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարեց իր հիմնադիր համագումարը:

Համագումարի ընթացքում ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այս օրը պատմական է լինելու, քանի որ քաղաքական դաշտում մի աննախադեպ երեւույթ է տեղի ունենում. «Երբ ավելի քան 150 քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ հիմնադրում են Հայկական վերածնունդ կուսակցությունը: Աննախադեպ մի գործընթաց, որը չի հանդիպել միջազգային պրակտիկայում, եւ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները համադրելով իրենց ջանքերը՝ վերակազմակերպման միջոցով միաձուլվում  են ՝ ստեղծելով մի նոր քաղաքական միավորում, որը հիմք է դնելու մեր վերածնունդին, մի նոր սկզբի, մի նոր իրականության: Երբ հասարակական-քաղաքական ուժերը երկրի ապագայով մտահոգված անհատները, մտավորականները եւ գիտնականները մի կողմ դնելով իրենց անձնական, խմբակային շահերը, հանուն մեր ժողովրդի ապագայի միավորվում են»:

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հիմնադիր  համագումարից հետո օրենքով սահմանված կարգով կդադարեցնեն իրենց գործունեությունը եւ կվերաանդամագրվեն Հայկական վերածնունդ կուսակցությանը, իսկ հասարակական կազմակերպությունները՝ որպես հանրային շարժում կշարունակեն իրենց գործունեությունը. «Ինչքան էլ որոշ չարակամներ փորձեն սեպ խրել մեր մեջ, միեւնույնն է, դա իրենց չի հաջողվելու: Եվ մենք շարունակելու ենք համախմբվել, ինչը մենք կարողացանք գործնականորեն ապացուցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29