Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց իրանց ի՞նչ ցավն ա, իրանք ուզում են Քոչարյանը գա՞, է՞դ են ուզում». Ռուստամյանը՝ Քոչարյանին դեմ գնալու մասին (Տեսանյութ)

Փետրվար 26,2016 13:40

Հանրության մեջ շրջանառվում է կարծիք, որ ՀՀԿ-ն ձեզ հետ կոալիցիա կազմելով՝ երկրորդ նախագահին քաղաքական դաշտից օտարելու խնդիրն է լուծում: Լեւոն Զուրաբյանն ասել է, որ ԲՀԿ-ի հարցերը այս կամ այն կերպ լուծել է, ՀՅԴ-ին էլ նման համագործակցության մեջ է ներքաշում:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որը այդ անձի հետ շատ երկար տարիների համագործակցության պատմություն ունի: Այն մարդիկ են դրա մասին հայտարարում, որ ամբողջ այս ընթացքում դավաճան…ինչ անուն ասես փակցրել են այդ մարդու վրա: Նրան համարել են հայության, ժողովրդի թիվ մեկ թշնամի: Հիմա դառան իր պաշտպանը, հա՞»:

Լրագրողները ճշտգրտում մտցրեցին՝ չեն պաշտպանում, ասում են, որ ՀՀԿ-ն Քոչարյանի առաջն է փակում դրանով՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բայց իրանց ի՞նչ ցավն ա, իրանք ուզում են Քոչարյանը գա՞, է՞դ են ուզում, էդ ե՞րբ են ուզել, մենք չենք իմացել: Մենք Քոչարյանին դեմ երբեք չենք եղել, ընդհակառակը, մենք Քոչարյանի հետ համագործակցել ենք: Այն, ինչը մենք անում ենք, այդ ամենը պաշտպանել ենք նաեւ, երբ համագործակցել ենք իր հետ: Մեր հայտնի 7 կետերը մենք պաշտպանել ենք նաեւ Քոչարյանի ժամանակ, գաղտնիք չի: Այսինքն, եթե մենք մեր գաղափարները պաշտպանում ենք, մեր սկզբունքների վրա ենք գտնվում, ինչ-որ մեկի դա՞շտն ենք փակում: Դա աբսուրդ է: Մենք էսօր էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ, եւ եթե նա կորոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, ենք միայն կողջունենք դա, որովհետեւ նրա անցած ճանապարհը ըստ արժանվույն գնահատում ենք: Էդ տարիները մեր երկրի վերելքի տարիներն են եղել»:

Հարցին՝ եթե նա վերադառնա քաղաքականություն, դուք պատրա՞ստ կլինեք դուրս գալ ՀՀԿ-ի հետ համագործակցությունից եւ նրա հետ համագործակցել՝ Ռուստամյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Մենք համագործակցում ենք մեզ համար կարեւոր կետերի շուրջ: Ով կընդունի այդ հարցերը՝ մենք իր հետ կարող ենք ամենասերտ համագործակցության մեջ լինել: Հիմա ՀՀԿ-ն է ընդունել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29