Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներում ֆիզդաստիարակությունը դառնում է սպորտի նախարարության գերակա ծրագիր

Մարտ 02,2016 16:37

Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2016 թվականին իրականացվող ծրագրերի գերակա խնդիրները. երիտասարդության եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներ, հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում եւ մարզադպրոցներում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման խնդիրներ, Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթների վերականգնում, արմատավորում եւ տարածում:

Նախարարը առանձին-առանձին անդրադարձավ դրանց իրականացման ուղղությամբ պլանավորած միջոցառումներին: Aravot.am-ի հարցին, թե անցած տարվանից թեեւ նախադպրոցական հիմնարկներում երեխաների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման աշխուժացում նկատվում է ի դեմս ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ավանդական մրցույթի շրջանակներում «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի ընդգրկման, սակայն միայն այդ մրցույթին մանկապարտեզների նախապատրաստվելը հարցի լիարժեք լուծում չէ, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց, որ այս տարվանից նախատեսվում է մայրաքաղաքի մեկ վարչական շրջանում իրականացնել մի պիլոտային ծրագիր:

«Տվյալ վարչական շրջանի նախադպրոցական հիմնարկների բոլոր մանկավարժների համար կազմակերպվելու են որակավորման, վերապատրաստման դասընթացներ, որից հետո նրանք տեղերում կզբաղվեն նաեւ առօրյայում այդ տարիքային խմբին համապատասխանող շարժողական խաղեր ու վարժություններ անցկացնելով: Բայց հարցը միայն դրանով չի սպառվում: Պետք է դրա համար ունենալ համապատասխան պայմաններ: Իսկ եթե բացառիկ դեպքերում դրանք բացակայում են, անհրաժեշտ է լինելու այդ նպատակին ծառայեցնել մանկապարտեզների բակերը, շրջակայքի հարմար տարածքները՝ դրանք նպատակային եւ արդյունավետ օգտագործելով», – ասաց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031