Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը՝ զինված ուժերի կառավարման խնդիրների և կիրառման պլանների մասին

Մարտ 02,2016 16:44

Մարտի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի և բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերի կառավարման խնդիրների և կիրառման պլանների քննարկմանը, զինծառայության անվտանգության կանոնների պահպանման ու զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված քայլերի ու միջոցառումների իրականացման ընթացքին:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության և զինանձնակազմի պատրաստության շարունակական ամրապնդմանը միտված միջոցառումների, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգության ապահովման և ծառայություն արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել ամրաշինական կառույցների ամրապնդման, սպառազինության անվտանգ շահագործման հարցերին և նշել, որ այդ առումով 2016 թվականին հետևողական աշխատանք է տարվելու:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր հերթին խորհրդակցության մասնակիցների հորդորել է առանձնակի ուշադրության դարձնել զորամասերում զինտեխնիկայի պահպանման պայմաններին և մարտական պատրաստության խնդիրներին: Ընդգծելով, որ հակառակորդի հնարավոր գործողությունները կանխարգելելու գրավականը հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և պատրաստվածության բարձր աստիճանն է, ԶՈՒ ԳՇ պետը շեշտել է, որ յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է ընթացիկ ուսումնական տարին ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի շարունակական բարձրացման:
Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ընթացիկ և հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և արտապլանային աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը խորհրդակցության մասնակիցներին տվել են անհրաժեշտ ցուցումներն ու հրահանգները, ներկայացրել են կիրառման պլաններին առնչվող մի շարք դիտարկումներ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031