Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում է գտնում միջազգային ասպարեզում

Մարտ 02,2016 19:20

Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ

Հարգելի դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Դրա խոսուն վկայությունն են այս տարիների ընթացքում շուրջ 160 պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինը տասնյակ միջազգային կազմակերպություններին անդամակցումը, շուրջ 2000 միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրումը: Դա արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող՝ Հայաստանի Հանրապետության շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների հետևողական ջանքերի և եռանդուն աշխատանքի արդյունքն է:

Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում է գտնում միջազգային ասպարեզում, ինչը թույլ կտա Հայաստանի առջև ծառացած խնդիրներին լուծումներ գտնել և կնպաստի մեր ազգային շահերին։

Անցյալ տարի աշխարհի տասնյակ երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հազարավոր միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը հնարավոր դարձավ նաև ձեր՝ դիվանագետներիդ գործուն ջանքերի շնորհիվ։ Մենք ականատես եղանք հայ ժողովրդի հետ համերաշխության բազմաթիվ դրսևորումների, ինչը ապագայում նման ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված հերթական քայլ է:

Խորհրդանշական է, որ Դիվանագետի օրը նշում եք նոր շենքում, որը նախագծվել և կառուցվել է՝ հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության աշխատանքային և ներկայացուցչական առանձնահատկությունները։ Համոզված եմ, որ այստեղ սկիզբ են առնելու նոր ստեղծարար գաղափարներ և նախաձեռնություններ, որոնք մեզ առավել մոտեցնելու են մեր պետության և ժողովրդի նվիրական նպատակների իրականացմանը։

Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ձեր անձնվեր ծառայությունը՝ հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի։

Կրկին շնորհավորելով Դիվանագետի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ ձեր հայրենանվեր աշխատանքում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031