Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Մարտ 03,2016 21:15

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության՝ ձևավորված փորձը, մեխանիզմները և համոզմունք հայտնել, որ փոխվստահության մթնոլորտում գործակցությունն այսուհետ ևս կշարունակվի։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը կարևորել է արդյունավետ փոխգործակցությունը, Քննչական կոմիտեի՝ որպես ՀՀ նոր պետական կառույցի և ԻԻՀ քննչական մարմինների միջև համագործակցության զարգացումը։ Դեսպանը ՔԿ նախագահին հրավիրել է ԻԻՀ՝ իրանցի գործընկերոջ հետ քննարկելու համագործակցության նոր ուղղություններն ու առաջնահերթությունները։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ ՔԿ նախագահը իրանցի գործընկերոջը ևս հրավիրել է աշխատանքային այցով ժամանել Երևան։

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները, այդ թվում՝ փոխադարձ այցելությունները կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների քննչական մարմինների համագործակցությունն առավել սերտացնելու, քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031