Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել են գարնանացանի աշխատանքները

Մարտ 04,2016 19:00

Քաշաթաղի շրջանում արդեն սկսվել է հացահատիկի գարնանցանը: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ գարնան առաջին օրվա տվյալներով 25 համայնքներում կատարվել է ընդհանուր 851հա հերկ: Սակայն ցանքս կատարել են առայժմ հարավային թևի Գետամեջի, Իշխանաձորի և Փակահանի գյուղական համայնքների տարածքներում՝ ընդհանուրը՝ 73հա: Իշխանաձորի հողատարածքներում կատարվել է 50հա հերկ և նույնքան հաճարի ցանքս:

IMG_9644

Գետամեջում կատարված 20հա հերկի վրա ցանել են 15հա ցորեն և 5հա գարի: Փակահանում 15հա հերկի վրա կատարվել է 3-ական հա ցորենի և գարու ցանքս: Պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում առայժմ հերկ չի կատարվել գարնանացանի նպատակով: Հարավային քաղաքային համայնքներից 100հա հերկ կատարվել է Որոտանում, իսկ Միջնավանում և Կովսականում՝ 50-ական հա: Ամենաշատ հողատարածք՝ 150հա, հերկվել է Երիցվանքում,  երկրորդ տեղում է Հայկազյանը՝ 120հա:

Եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են, և գարնանացանի աշխատանքները, որ իրականացվում են հիմնականում ջրովի արտերում, շարունակվում են:  Շրջանում կատարվում է նաև պտղատու այգիների էտման, մաքրման և այլ աշխատանքներ: Մի քանի տեսակի ծառատեսակներ՝ նշենի, հոնենի, սալորենի և այլն, արդեն ծաղկել են(հիմնականը հարավային թևում):

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031