Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմի» հետ բանակցությունների դեմ բողոքի ակցիա՝ Վրաստանում

Մարտ 06,2016 23:12

Վրաստանի կառավարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ գազային բանակցությունների դեմ որպես բողոքի նշան Վրաստանի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ կենդանի շղթա են կազմել Թբիլիսիի փողոցներում։  Սա առաջին նման բողոքի ակցիան չէ, որ կազմակերպվում է Վրաստանի մայրաքաղաքում։

Ինչպես հայտնում է BBC֊-ն,  յոթ կիլոմետրանոց կենդանի շղթա կազմած բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ երկիրը կարող է հրաժարվել Ռուսաստանից էներգակիրների չափազանց կախվածությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ անցյալ տարվա աշնանից Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի եւ «Գազպրոմի» ղեկավարության միջեւ գազային բանակցությունները շարունակվում են մնալ քաղաքական բանավեճերի եւ մեղադրանքների գլխավոր թեման։

BBC-֊ի, Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ղեկավար Դավիդ Բակարաձեն հայտարարել է, որ կառավարության ընդդիմախոսները թույլ չեն տա Վրաստանն ընկնի Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ուրբաթ օրը Վրաստանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին, որի իրականացումն, իշխանության վստահեցմամբ,  կարող է բավարարել Վրաստանի պահանջարկը։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031