Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը

Մարտ 07,2016 14:19

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում՝ «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2015 թ. համագոր­ծակցության պլանի» և «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նա­խա­րարության միջև 2016-2018 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա` 2016 թ. մարտի 10-ին, Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցա­հանդեսը: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»:

Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:

«Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների Նախագահների մասնակ­ցությամբ:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 13-ը:

Գլխավոր հովա­նավորն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ը:

 

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031