Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Երբ ես նախարար էի, Աշոտյանը ուսխորհրդի նախագահ էր» (Տեսանյութ)

Մարտ 11,2016 14:52

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոսելով նախկին նախարար Արմեն Աշոտյանի  հետ իր հարաբերությունների մասին, ասաց, որ լավ հարաբերություններ ունեն, ապա հավելեց. «Երբ Արմեն Աշոտյանը ուսխորհրդի նախագահ էր, ես նախարար էի»:

Նա ասաց, որ կոռեկտ չէ Աշոտյանի պաշտոնավարման վերաբերյալ գնահատական տալը, շեշտեց, որ նա լավ վարել է համակարգը, որը պրոբլեմներ ունի, ու որը փոխանցվում է:

Լեւոն Մկրտչյանը թվարկեց կրթության բոլոր նախկին նախարարներին, ասելով, որ բոլորը ծանր բեռի տակ են եղել եւ բոլորն էլ շատ լավ են կատարել իրենց պարտականությունները:

Նաեւ հայտարարեց, որ հատուկ ոչինչ չի անելու իր PR-ի համար ու դեմ է պոպուլիզմին: Ինչ վերաբերում է այս կամ այն բիզնեսում ներգրավված լինելուն, շեշտեց, որ եղբայրը բիզնեսով է զբաղվում, որի մասին բոլորը գիտեն, իսկ ինքը դրա հետ կապ չունի:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի  այլ կադրեր չունենալուն եւ անընդհատ իր՝ ԿԳ նախարար նշանակվելուն, Լեւոն Մկրտչյանը հայտնեց, որ միշտ իր նշանակումները եղել են քաղաքական փոփոխությունների ժամանակ. «Հիմա եւս փոփոխությունների խնդիր կա, ու հարմար գտան, որ ինձ վրա դրվի պատասխանատվությունը,: Բայց այսօր մեր կուսակցության մեջ յոթ-ութ անուն միայն ես կարող եմ  տալ, որ կարող են ԿԳ նախարար աշխատել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031