Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Արարատի մարզում. մեծ թվով գյուղացիներ կրկին փակել են գլխավոր մայրուղին, երթևեկությունը կաթվածահար է եղել. shamshyan.com

Մարտ 15,2016 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Քաղցրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, խաղողի մթերման գումարները չտալու հետ կապված՝ փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը:

Այս պահին նշված վայր են ժամանել Արտաշատի փոխքաղաքապետն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետը, ովքեր գյուղացիներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն՝ ասելով, որ Երևանից արդեն նշված վայր է ժամանում ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, սակայն գյուղացիներն ասում են, որ պետք է ժամանի նաև մթերման պատասխանատուն, ով 4 ամսից ավելի է, իրենց խաբում է, թե՝ «գումարը էսօր-էգուց կտանք»:

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: