Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը պետք է ասի՝ ձեռքներդ քաշեք մարդկանց ջեբերից». «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 17,2016 15:21

Գեւորգ Չաուշի 37 շենքի խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի առջեւ։Դատարանի որոշմամբ նշյալ հասցեի խնդրահարույց բնակարանների վրայից կալանքը կարող է հանվել։ Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե կալանքը հանվի, ապա իրենց բնակարանները կվաճառվեն այլ անձանց։ Նրանց վերջին հույսը Սերժ Սարգսյանն է. «Սա Ղարաբաղի հարցը չէ, սա շատ հեշտ լուծվող հարց է, որը կարող է նախագահը գոնե մի անգամ ձեռքը խփի սեղանին ու իր կողքի թալանչիներին ասի՝ ձեռքներդ քաշեք այդ մարդկանց ջեբերից։ Եթե մեր նախագահն էլ իրավասու չէ այս հարցը լուծել, ուրեմն պետք է դիմենք ուրիշ երկրների նախագահներին ու հեռանանք այստեղից։ Ուզում ենք իմանալ՝ էս երկիրը նախագահ ունի՞, թե՞ չէ։ Կարո՞ղ է մի հատ չնչին հարց լուծել, իր կողքի մանկլավիկներին ասել՝ ժողովրդի ջեբից դուրս եկեք», – մեզ հետ զրույցում ասաց տուժող բնակիչ Գրիշա Մկրտչյանի ներկայացուցիչ Մովսես Մովսեսյանը։

Մեկ այլ քաղաքացի Արուսյակ Վանյանը, ով նույնպես բնակարան է ձեռք բերել այս հասցեում կառուցվելիք շենքում, նշեց թե իրենց գործը հասել է տարբեր ատյաններ, սակայն յուրաքանչյուր ատյան պարզապես արտատպում է նախորդի որոշումը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031