Լրահոս
Օրվա լրահոսը

Մազերը «չեն սիրում» շաքար, աղ եւ կոֆեին

Մարտ 19,2016 11:30

Ըստ հետազոտության, մազն ունի 2-4 տարվա կյանք: Այն տարվա մեջ աճում է 12 սմ, իսկ ամբողջ կյանքում` 8 մետր: Հիմնականում գլխամաշկը ծածկված է 90-150 հազար մազով:
Որպեսզի մազերը միշտ առողջ եւ ամուր լինեն, անհրաժեշտ է համակողմանի սնուցում, որոնց մեջ մտնում են սպիտակուցները, օգտակար ճարպերը, վիտամինները, միկրոտարրերը, ամինաթթուները:

Մեծ քանակությամբ շաքարավազը արյան մեջ վերածվում է թունավոր նյութի, որը արտազատվում է մաշկի միջոցով, այդ թվում՝ գլխի մազածածկի միջոցով, որն էլ պատճառ է հանդիսանում յուղոտ մազերի:

mazer8-3..

Աղի մեծ քանակությունը կանխում է վիտամինների յուրացումը:
Գազավորված ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ վնասակար բաղադրիչներ եւ դատարկ ածխաջրեր:

Կիսաֆաբրիկատները եւ «ֆաստ ֆուդ»-ը` արագ սնունդը, գրեթե չեն պարունակում վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք անչափ օգտակար են օրգանիզմի համար եւ համապատասխանաբար՝ նաեւ մազերի:

mazer8-2..

Այն մթերքները, որոնք պարունակում են կոֆեին` սուրճ, թեյ, շոկոլադ, կանխում են այնպիսի վիտամինների յուրացումը, ինչպիսիք են B եւ C-ն, խոչընդոտում են նաեւ ցինկի եւ կալիումի յուրացումը:

Կաթնային յուղոտ մթերքները կարող են առաջացնել ալերգիա եւ գլխամաշկի քոր:
Չոր եւ վնասված մազերի հիմնական պատճառը հանդիսանում է ճարպաթթուների պակասը: Այդ ժամանակ անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել յուղոտ ձուկ` շաբաթը 3-4 անգամ, ձիթապտղի կամ այլ բուսայուղ, ավոկադո:

Այն մազերը, որոնք կարիք ունեն հաճախակի լվանալու, օրգանիզմը ունի B վիտամինի պակաս: Այս դեպքում անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել հացահատիկեղեն, ձավարեղեն եւ խոշոր աղացած ալյուրով թխված հաց:

mazer8-4

Փխրուն մազերը, որոնք չունեն ուժ եւ փայլ, նշան են, որ օրգանիզմում կա ցինկի պակաս: Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի ուտել ոստրե, հավի միս, լոբի, ձու, վարսակի ալյուր, բանան, նուշ, քունջութ, ավոկադո եւ այլն:

Մազերի վաղաժամ սպիտակելը ցույց է տալիս, որ օրգանիզմում պակաս է պղինձը եւ երկաթը, ինչպես նաեւ B խմբի վիտամիններ: Այս դեպքում անհրաժեշտ է սննդակարգում ներառել բանան, նուշ, ընկույզ, լյարդ, ձավարեղեն, վարսակի ալյուր:

mazer8-3
Մազաթափությունը երկաթի եւ B վիտամինի պակաս է: Այս ժամանակ սննդակարգում ավելացնել կարմիր միս, լյարդ, ձու, ընդեղեն, շիլաներ, վարսակի ալյուր, ծիրան:
Թուլացած մազերը սպիտակուցի պակասի արտացոլում է, որի ժամանակ անհրաժեշտ է անյուղ միս, ձու, ձուկ, ընկույզ, չրեր:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031