Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դաշնակցական մարզպետի վտանգավոր խաղերը՝ ՀՀԿ կառույցի ղեկավարի հետ

Մարտ 21,2016 13:00

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր պաշտոնավարման երկու շաբաթվա ընթացքում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող տարբեր հիմնարկների՝ դպրոցների, բուժհաստատությունների ղեկավարներին իր օրենքները թելադրելուց զատ, սկսել է բավական վտանգավոր քաղաքական խաղեր տալ իշխող կուսակցության ղեկավարի հետ: Վերջինս ոչ ավել-ոչ պակաս որոշել է Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին պահել իր տեսադաշտում. նրան վերցնել իր անմիջական վերահսկողության տակ:

Բանն այն է, որ Սահակ Մինասյանը Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետն է, որի նստավայրը տարիներ շարունակ եղել է Գյումրու Վարդանանց հրապարակին կից դատախազության նախկին շենքում՝ մարզպետարանի շենքից անջատ ու բավական հեռու: Այժմ Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը մտադրվել է այս վարչությունն իր անձնակազմով տեղափոխել Շիրակի մարզպետարանի շենք՝ թեկուզեւ տեղ չլինելու պատճառով խցկված, բայց իր քթի տակ գործելու: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, թեեւ Հովսեփ Սիմոնյանն այս առումով լուրջ դիմադրության է արժանանում, այդուհանդերձ՝ շարունակում է առաջ մղել ՀՀԿ առաջնորդի գլխին շեֆ խաղալու իր ծրագիրը: Նկատենք նաեւ, որ կրթության վարչության շենքը մարզպետարանի հաշվեկշռում է՝ ոչ վարձակալական հիմունքներով:

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավարներն ամենայն հավանականությամբ այս տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան ներել Սահակ Մինասյանին, որը ՀՅԴ-ական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի կամքին հակառակ՝ համալրեց ոչ թե ՀՅԴ-ի, այլ ՀՀԿ-ի շարքերը:

 
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Պ. says:

    Մոլոդեց Հոսո, թե չեմ հասկանում ինչ կա էդտեղ վտանգավոր, որ գրել եք ՞վտանգավոր խաղ՞Սահակը վտանգավոր է? ում համար?, երևի նկատի ուենք, որ բոլոր արզպետները ուզեցան իրեն հանել աշխատանքից, որպեսզի կրթական համակարգը շնչի, բայց ինչ….., բոլորը գիտեն ոնց ստացվեց, որ չստացվեց, Գիզիրյանը սկսեց , հետո տորմուզ տվեց ու բոլորը հասկացան ինչու, մի գիշերվա մեջ որոշումը փոխեց, Սահակը կարող է մնալ հանրապետական ու էդ կառույցի ղեկավար, բայց ինչ պարտադիր է ,որ մնա վարչության պետ, հերիք չէ?էլ պռունկ էլ չկա, Հոսո , ճիշտ ուղու վրա ես

  2. Սամվել says:

    Որոշ քաղաքական թույլիկներ փորձում են խառնել Մինասյան Սահակի և Հովսեփի հարաբերությունները չի ստացվելու:Վախենում են <> ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ուղիղ կապից:

  3. Ռուբիկ says:

    Թողել եք ձեր գործը ընկել եք բանի հետևից Հովսեփը որտեղ է նստում Սահակը որտեղ է նստում:Գործ երեք Էս քաղքի համար, գործ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031