Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վստահված անձը 6 հոգու նյարդերի վրա ազդի՝ նրան պետք է հանեն». Դավիթ Հարությունյան

Մարտ 22,2016 14:55

Խորհրդարանական լսումները Ընտրական օրենսգրքի թեմայով շարունակվում են:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց այն մասին, թե ինչու պետք է հանձնաժողովի անդամները քվեարկությամբ կարողանան որեւէ վստահված անձի դուրս հանել ընտրատեղամասից. «Ասվում է, որ վստահված անձը չպետք է միջամտի եւ խաթարի հանձնաժողովի աշխատանքները, որից հետո 2/3-ի քվեարկությամբ կարող է դուրս գալ: Չեք կարծում, որ չմիջամտելը, չխաթարելը անհասկանալի ձեւակերպում է: Մենք ունենք օրինակներ, երբ ասում են՝ ստեղ մի՛ կանգնի, մի՛ նայի, հոգուս վրա մի՛ կանգնի, մի՛ շնչի»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ երբեմն ընտրատեղամասում հանդիպում են վստահված անձինք, ովքեր այնպես են իրենց պահում, ասես իրենք վերին ատյանի ճշմարտությունն են: Եթե նա խաթարում է 8 հոգու աշխատանքը, 6 հոգու քվեարկությամբ կարող են հանել»:

Naitra_Zohrabyan

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես այս առումով մտահոգություն հայտնեց, որ կարող է դա կամայականությունների տեղիք տալ, կարող է մի վստահված անձ մեկի նյարդի վրա ազդի ու հանեն:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարող է պատահի վստահված անձը մի հոգու ներվերի վրա ազդի, բայց 6 հոգի պետք է առնվազն համաձայնության գան ու ասեն, որ նյարդերի վրա է ազդում: Հանձնաժողովի աշխատանքն է շատ անգամ ձախողվում՝ մի հոգու անպարկեշտ պահվածքի պատճառով: Վտանգը խոչընդոտող վստահված անձից շատ ավելի բարձր է: Եթե խմբակցություններից 3 հոգի դեմ քվեարկեց՝ դա չի անցնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031