Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն իր թեկնածությունները կառաջադրի Կապանում, Վանաձորում, Էջմիածնում, Գավառում և մոտ մեկ տասնյակ գյուղերում

Մարտ 22,2016 17:16

Սույն թ-ի մարտի 18-20-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անցկացրել է միջվարչային ժողով, որին մասնակցել են ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները: Միջվարչային ժողովի արդյունքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը որոշել է.

1.     .Մայիսի 1-ին Երևանի կենտրոնում հրավիրել հանրահավաք՝ նվիրված աշխատավորների միջազգային օրվան:

2.     .Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել ամբողջ կազմակերպական ներուժով:

3.   ՍԴՀԿ-ն իր թեկնածությունները կառաջադրի Կապանում, Վանաձորում, Էջմիածնում, Արարատյան դաշտավայրի մի շարք բնակավայրերում, Գավառում և մոտ մեկ տասնյակ գյուղերում:

Հանրահավաքի տեղի և ժամի մասին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության մամլո դիվանը կհայտնի առաջիկայում:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031