Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների համար կծախսեն մոտ 18 մլն դոլար

Մարտ 22,2016 17:19

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի անդամ Հայկ Այվազյանն այսօր Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց, թե էլեկտրոնային գրանցման սարքերի, տեխնիկական միջոցների համար որքա՞ն գումար են ծախսելու:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դիմում են դոնորներին, որ օգնեն. «Եթե գնանք միայն նույնականացման ID քարտերով ընտրությունների, գինը կտատանվի 7-8 մլն դոլարի սահմաններում, գրանցման սարքերի արժեքը 2-2.5 մլն դոլար է, եթե հետները հաշվենք մեծ մոնիտորները՝ մոտ կես մլն դոլար էլ դա է ավելացնելու իր սարքերով, անխափան հոսանքով, եթե էլեկտրոնային քվեարկության համակարգը ներդնենք, դրա գինն էլ մոտ 8 մլն դոլար կկազմի՝ կոպիտ թվերով»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031