Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՖ-ը` Հայաստան-Բելառուս հանդիպմանը երիտասարդի ներխուժման մասին

Մարտ 29,2016 19:33

Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս հանդիպման 2-րդ կեսի ընթացքում ճայթրուկով մարզադաշտ ներխուժեց երկրպագու, ով նաև հանդիսանում է Առաջին հայկական ճակատ Ֆան շարժման անդամ: Չնայած այն հանգամանքին,որ Հայկը խաղադաշտ մուտք գործեց այլ` արևելյան տրիբունայից, այդուամենայնիվ մեր տղան գործել է շարժման կանոնակարգին հակառակ և չհամաձայնեցնելով իր գործողությունները շարժման ղեկավար կազմի և մյուս անդամների հետ: Հայկը ընդունում է, որ խախտել է շարժման կանոնակարգը և ներողամտություն է հայտնում հայհոյանքի համար:

Ասուլիսների, հայտարարությունների ժամանակ, ՀՖՖ-ի հետ եղած կոնֆլիկտային ողջ ժամանակահատվածում ՖԱՖ-ը միշտ նշել է, որ անձերի դեմ պայքար չի մղում և եղած խնդիրները անձնական դաշտ չի տեղափոխում: Մեր շարժման գլխավոր նպատակն է ՝ նպաստել հայկական ֆուտբոլի և Հայաստանում երկրպագման մշակույթի զարգացմանը և նման դրսևորմամբ գործողությունները չեն համապատասխանում շարժման սկզբունքներին:

Դատապարտելով արարքը` ցանկանում ենք ընդգծել, որ դա ոչ թե առանձին անհատի, այլ ամբողջ շարժման բացթողումն է: ՖԱՖ-ը հանդիսանալով ֆան մշակույթի ձևավորողը Հայաստանում, միշտ դեմ է եղել հայհոյախոսությանը և ամեն տեսակի անկարգությունների դրսևորումներին մարզադաշտում: Խստորեն քննադատում ենք այդպիսի գործողությունները և կոչ ենք անում բոլոր երկրպագուներին իրենց բողոքն արտահայտել այլ կառուցողական և օրինական միջոցներով: Գործելու ենք ավելի ուշիմ՝ անվերահսկելի, շարժման անունը վարկաբեկող արարքներից խուսափելու համար:

ՖԱՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031