Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքահայությունն իր զորակցությունն է հայտնում արցախահայությանը

Ապրիլ 04,2016 14:52

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառությամբ, որը ոչ այլ ինչ է, քան թուրք ազգայնամոլական շարժման հերթական դրսևորում, այժմ արդեն՝ ինքնիշխան Արցախի սահմաններին:

Էրդողան-Ալիև երկյակը չի դադարում հայության նկատմամբ հանցագործություններ գործելուց, նրանց ջանքերը՝ հայությանը դուրս մղելու սեփական Հայրենիքից և մեր տարածաշրջանից ընդհանրապես, կրում են շարունակական բնույթ՝ փոփոխելով տարածաշրջանները կամ մեթոդները՝ տնտեսականից մինչև ռազմական, սակայն պահպանելով էությունը:

Պետք է պատժվի ցանկացած ոտնձգություն Արցախի և ՀՀ սահմանների հանդեպ: Այս սանձազերծած ագրեսիայի հետևանքները պետք է դաս լինեն ոչ միայն այս՝ալիևյան սերնդի, այլև Ադրբեջանի գալիք սերունդների համար:

Ջավախքահայությունը դատապարտում է ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և իր զորակցությունն է հայտնում արցախահայությանը ՝ սեփական հայրենիքում անվտանգ և ինքնիշխան ապրելու և արարելու նրանց իրավունքին:

Այսօր Ջավախքում գործող կառույցները և հանրությունը համախմբված և միասնական են ավելի քան երբեք: Հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ պատրաստ են Արցախ մեկնելու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Ջավախքահայությունը, ինչպես համայն հայությունը, իր ողջ հնարավորություններով ու կարողություններով, այսօր էլ արցախահայության կողքին է և պատրաստ է իր մասնակցությունը բերել հայկական զույգ պետությունների անվտանգության և սահմանների անձեռնմխելիության սուրբ գործին:

 

Վահագն Չախալյան

04.04.16 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930