Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ռազմական գործողությունները կարող են տևել մեկ շաբաթ»

Ապրիլ 04,2016 16:37

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով` ռազմական գործողությունները սահմանին կարող են տևել մեկ շաբաթ:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հարությունյանը շեշտեց, թե Ադրբեջանն այս ռազմական գործողությունների ընթացքում աշխատել է իր ողջ բանակով, իսկ հայկական կողմից միայն ԼՂՀ պաշտպանական բանակը, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ Ադրբեջանի հետ, եթե հայկական զինված ուժերն էլ միացած լինեին:

Այս օրերին քննարկվող հարցերից է նաև Հայաստանի` ԼՂՀ անկախության ճանաչել-չճանաչելու հարցը: Պարոն Հարությունյանը սա ժամանակավրեպ է համարում ու նշում` այն, որ ՀՀ-ն իր ռազմական դոկտրինում գրել է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա առաջին քայլն էր դեպի ճանաչում, ինչը Ադրբեջանը չընկալեց, և դա մեր ազդակն էր արտաքին աշխարհին, որ լռում ու դիմանում ենք, բայց նաև թող Ադրբեջանը հասկանա:

Պարոն Հարությունյանի պնդմամբ` այս ամենից Ադրբեջանը շահած դուրս չի գալիս, այլ նա դարձել է Թուրքիայի զոհը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Ղարաբաղը Հայաստանին միացնելու կողմնակիցն է:

Նա նշեց այն խնդիրները, որոնք կարող են ճանաչման դեպքում առաջանալ. «Ամենակարևորը յոթ շրջանների խնդիրն է: Եթե ճանաչենք ԼՂՀ անկախությունը, ապա քաղաքացիության հարցը ո՞նց է լուծվելու: Չպետք է կտրատելով հարցը լուծենք, հարցը պիտի լուծվի միանգամից, և ընկալումն էլ համապատասխան կլինի»:

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը ԼՂՀ ճանաչման մասին նշեց. «Մենք բոլորս միացման կողմնակից ենք»: Դառնալով առաջիկա զարգացումներին`պարոն Մայիլյանն ասաց. «Իմ տպավորությամբ` ամենաթեժ փուլն անցել է, առնվազն պետք է վերականգնենք այն դիրքերը, որոնք եղել են մինչև ապրիլի 2-ը: Ցանկալի է, որ Ադրբեջանը պատիժ կրի նաև տարածքային առումով: Հենց այդ խնդիրները լուծվեն, դրանցից հետո այս գործողությունները կդադարեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930