Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի զորակցություն հայ զինվորի

Ապրիլ 05,2016 13:48

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը ապրիլի 4-ին մատուցեց Սուրբ պատարագ՝  Արցախում հայրենյաց պաշտպանության համար նահատակված հայորդիների հոգիների հանգստության, վիրավորների շուտափույթ ապաքինման և սահմանների անառիկության համար:

Պատարագին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կապանցիներ:

Կատարվեց ժամերգություն ու միասնական աղոթք` հայրենիքի համար մարտնչող զինվորների համար:

Սյունիքի մարզպետարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930