Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Մեր հայրենիքը պետք է միավորի ողջ հայությունը»

Ապրիլ 05,2016 18:55

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 1994 թվականից հետո ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  դիմել է ահաբեկչական ռազմական գործողությունների:

Հակառակորդը գործել է նախօրոք մշակված հատուկ սցենարով և կիրառել իր ենթակայության տակ գտնվող ամբողջ զինանոցը:

Ռազմական գործողությունների պատասխանատվությունը,  ինչպես նաև առաջինը հարձակում գործած կողմը հանդիսանում է Ադրբեջանը:

Սա ակնհայտ փաստ է, որը հաստատել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլին:

Ինչպես նաև haqqin.az պարբերականը նույնպես հաստատել է, որ ռազմական գործողությունները նախաձեռնել և սկսել է ադրբեջանական կողմը:

Բնականաբար,  Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակը արժանի հակահարված է տալիս, որի արդյունքում թշնամին ունի և՛ մարդկային և՛ զինտեխնիկայի աննախադեպ կորուստներ:

Ադրբեջանը  միջազգային տարբեր հարթակներից երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդես է եկել ծայրահեղ ֆաշիստական և ռազմատենչ անմարդկային հայտարարություններով:

Հակամարդկային բոլոր հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը  տարիներ շարունակ գնել և կուտակել է   զենք-զինամթերք, և այդ ամենը միջազգային կազմակերպությունների աչքի առաջ:

Ինչի մասին մենք պարբերաբար ամենաբարձր մակարդակներով բարձրաձայնել ենք համապատասխան բոլոր հարթակներում, և  դրան չարձագանքելն ու  համապատասխան գնահատական չտալը  հանգեցրել է Ադրբեջանի սանձարձակ գործողություններին:

Մեր հայրենիքը պաշտպանելու ձգտումն իր շուրջը միավորեց ոչ միայն Հայաստանի և Արցախի հայությանը, այլ նաև ողջ աշխարհի հայորդիներին, ովքեր ցանկանում են կամավոր զենք վերցնել և գնալ առաջնագիծ՝ պաշտպանելու մեր երկիր:

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները, ԲՀԿ քաղաքական խորհրդի և ԲՀԿ Երիտասարդների միության ներկայացուցիչներն ու տարածքային կառույցների ղեկավարների մի մասն այս պահին գտնվում են Արցախում:

Սիրելի՛  հայրենակիցներ, այսօր հասունացել է մի իրավիճակ, երբ մեր հայրենիքը  պետք է միավորի ողջ հայությունը, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մասնաբաժինն ունենա հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

Փառք ու պատիվ բոլոր այն հայորդիներին, ովքեր սեփական կյանքով պայքարում են հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար:

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք – Մազ հայ են ասում։
Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք,  Պիտի լինե՛նք,  Ու դեռ – շատանա˜նք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930